Ելակոտ ոզնու երազանքը
Լինում է չի լինում մի ելակոտ ոզնի է լինում։ Նրան ասում են ելակոտ, քանի որ նա մյուս ոզնիների նման չէր, նրա փշերի վրա ելակներ էին աճում։ Նա երազում էր հայտնվել մի այգում, որտեղ շատ ելակներ են աճում։ Նա շատ էր փնտրում այդպիսի այգի և արդեն հույսը կորցրել էր,բայց մի օր հանկարծակի նկատեց , որ հայտնվել է իր երազած այգում։ Նա շատ երջանիկ էր, քանի որ շատ էր սիրում ելակներ։
Լինում է, չի լինում, մի արևոտ փիղ է լինում։ Նա դառնում է արևոտ, որովհետև մի օր նա ամենա արևոտ սարի ամենա արևոտ տեղում քնեց, և արևը այնքան նրան տաքացրեց, որ նա դարձավ արևոտ փիղ և կարողացավ թռչել և նա սկսեց օգնել խորտակվող և փոսը ընկած կենդանիներին։