Ապրիլի 30

Հայոց լեզվի ապրիլ ամսվա ամփոփում

Ապրիլի 1- 3

 Վերաբերականների կետադրությունը։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Հայոց լեզու

Ապրիլի 6-10

Գոյականի հոլովները։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Հայոց լեզու

Մասնակցե՞լ ես ապրիլ ամսվա ֆլեշմոբին։

Այո

Ապրիլի 13-18

Գոյականի հոլովումը։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Հայոց լեզու

Գործնական աշխատանք։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Հայոց լեզու

Ապրիլի 20-23

Նախադասության գլխավոր անդամներ․ ենթակա ։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Հայոց լեզու

Նախադասության գլխավոր անդամներ․ ստորոգյալ ։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Հայոց լեզու

Ապրիլի 27-30

Ինքնաստուգումը կատարե՞լ ես։ Ո՞ր առաջադրանքն էր դժվար։

Այո ես կատարել եմ ինքնաստուգումը, ամենադժվար առաջադրանքներն էին երրորդը և իններորդը։

Ապրիլ ամսվա քո ինքնագնահատականը՝ հիմնավորմամբ։

Քանի որ ես կատարել եմ այս ամսվա բոլոր տնային առաջադրանքները և բավականին ակտիվ եմ եղել դասարանում, իմ ինքնագնահատականը կնշանակեմ 9:

Ապրիլի 30

Հայոց լեզու

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել։
Լեռներում միայն թնդյունը արձագանքը մնաց։
Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը։
Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին։
Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում։
Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը։

2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

պաղպաջյուն
դողդոջուն
շրշյուն
քրթմնջյունը
ճողփյունը
սոսափյունը
ճարճատյունը

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին։
Հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը։
Վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու։
Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ։
Պահո՜, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը։
Ծուղրուղո՜ւ, սա արդեն նորություն է։
Շրը՜խկ, ոսկի եմ գտել։
Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից։

Խումբը՝ ձայնարկություններ

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:

Թերևս նա կգա։
Անշուշտ դա ճիշտ է։
Անկասկած նա կհաղթի։
Կարծես թե անձրև է գալիս։
Իբր թե նա չգիտի։
Նույնիսկ նա հասկացավ։
Միայն ես մնացի։
Ինչ որ է, պետք է անել։
Ոչ նա եկավ։

Դրանք վերաբերական են, որովհետև արտահայտում են խոսողի վերաբերմունքը։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/ծում/անք
Մարտ/կոց/գետ
Հաց/կեր/ծամ
Բարի/գործ/առատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր — տերմինաբան

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։

վրա
հանդիսանում էր
դա, մեջ կատարվող
ինձ

Ապրիլի 30

Հայոց լեզու

1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:

Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից՝ ծածկելով լճի արծաթե հայելին:

Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին՝ խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո։

2. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը:
բանաստեղծ — բանաստեղծ, բանաստեղծի, բանաստեղծից, բանաստեղծով, բանաստեղծում
փողոց — փողոց, փողոցի, փողոցից, փողոցով, փողոցում
նավ — նավ, նավի, նավից, նավով, նավում
ծերունի — ծերունի, ծերունու, ծերունուց, ծերունով, ծերունում

3․ Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
ծառի, գրքի, ուտելիքի, մրգի, երեխայի, երեկոյի, ապակու, թագուհու, ձիու, պատանու, ցերեկվա, տարվա, շաբաթվա, գիշերվա, աշնան, ուսման, ամառվա, լեռան, մորաքրոջ, դասընկերոջ, տիկնոջ, քրոջ, աներոջ, տիրոջ, կնքահոր, մոր, նախամոր, հորեղբոր, շան, արյան, հեռագրասյան, ուրախության, սիրո, գալուստի, ծննդի, աղջկա

Տարբերությունը — «ինչի՞»՝ առարկայի, «ու՞մ»՝ անձի։

4․ Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
ընկերոջ հրավեր — Ընկերոջ հրավերը ընդունեցի։
լեռան ստորոտ — Լեռան ստորոտում գյուղ կա։
լեռան բարձունք — Լեռան բարձունքից տեսարանը գեղեցիկ է։
քաղաքի ճանապարհ — Քաղաքի ճանապարհը երկար է։
տան այգի — Տան այգին գեղեցիկ է։

Ապրիլի 30

Հայոց լեզու

Առաջադրանք 1․ Կազմել նախադասություններ` գործածելով…

Անկասկած նա ճիշտ էր։
Նույնիսկ երեխան հասկացավ դա։
Այնուամենայնիվ նա շարունակեց։
Կարծես թե անձրև է գալու։
Ցավոք նա ուշացավ։
Իրոք դա շատ կարևոր էր։
Մանավանդ հիմա պետք է շտապել։
Միմիայն նա կարողացավ օգնել։

Առաջադրանք 2․ Բանաստեղծությունից դուրս գրիր վերաբերականները։

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

մի՞թե, արդյոք, որպես, ահա

Առաջադրանք 3․ Ընդարձակի´ր նախադասությունները՝ օգտագործելով վերաբերականներ։

Բերե՛ք, խնդրում եմ։
Վախենո՞ւմ ես, արդյոք։
Հիշեցնե՞մ, միգուցե։
Պիտի համոզե՞մ, այնուամենայնիվ։
Ծաղկե՞լ է, կարծես թե։
Կտանե՞ս, խնդրում եմ։
Պիտի կարողանա՛ս, անկասկած։
Օգնի՛ր, խնդրում եմ։
Հիշի՛ր, մանավանդ հիմա։
Վստահի՛ր, անկասկած։

Առաջադրանք 4․ Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

Գո՞հ ես գարնանային արձակուրդից։

Բավականին

Համացանցը քեզ օգնու՞մ է։

Որոշ չափով այո։

Գիրք կարդու՞մ ես։

Այս պահին ոչ։

Ապրիլի 28

Русский язык

1.Объясните следующие пословицы и поговорки:

Борода росла — разума не принесла.
Возраст не делает человека умным.

Век живи, век учись.
Учиться нужно всю жизнь.

Не тот живет больше, кто живет дольше.
Важно не сколько человек живет, а как он живет.

  1. Подберите антонимы к следующим словосочетаниям:

Вечный мир — временная война
Взрослый человек — ребенок
Молодая барышня — пожилая женщина
Короткий миг — долгий момент
Последнее утро — первое утро
Горький плач — радостный смех
Безответственный поступок — ответственный поступок
Короткий день — длинный день
Быстрое движение — медленное движение

  1. Образуйте словосочетания из данных основ, а после словосочетания превратите в предложения:

красный, правый, зеленая, частый, духовник, золотой, кафтан, покой, корень, покорный, герань.

Красный кафтан. Он надел красный кафтан.
Правый корень. Это правый корень растения.
Зеленая герань. На окне стоит зеленая герань.
Частый покой. Ему нужен частый покой.
Духовный покой. Он нашел духовный покой.
Золотой кафтан. В сказке был золотой кафтан.
Покорный человек. Он был покорный человек.

Ապրիլի 28

Գրականություն

Ապրիլի 1-3

 Գարսիա Մարկեսի «Ինչպես նորոգել աշխարհը»։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Գրականություն

Ստեղծագործական աշխատանք՝ նամակ ընկերոջը այն մասին, թե ինչու է մարդկային կապը կարևոր թվային աշխարհում ։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Ինչու է մարդկային կապը կարևոր թվային աշխարհում

Ապրիլի 6-10

 Գրիգոր Զոհրապի կյանքը և գործունեությունը։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Գրականություն

 Գրիգոր Զոհրապ «Զաբուղոն», Ա, Բ հատվածները։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Գրականություն

Ապրիլի 13-18

 Գրիգոր Զոհրապ «Զաբուղոն», Գ, Դ հատվածները։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Գրականություն

Ստեղծագործական աշխատանք՝ Գրել նամակ Զաբուղոնի անունից՝ ուղղված Վասիլիկին։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Նամակ Վասիլիկին

Ապրիլի 20-23

Դանիել Վարուժան․ կյանքը և գործունեությունը։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Գրականություն

Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունը։ Տեղադրի՛ր աշխատանքիդ հղումը-

Ձոն

Ներկայացրո՛ւ ապրիլ ամսվա քո կարդացած գիրքը։

Այս ամիս գիրք չեմ կարդացել։

Շարունակու՞մ ես գրառումների տետրում գրել քո կարդացած գրքի մասին։

Այս ամիս գիրք չեմ կարդացել։

Քո ինքնագնահատականը՝ հիմնավորմամբ։

Այս ամիս ես կատարել եմ բոլոր տնային առաջադրանքները և բավականին ակտիվ եմ եղել դասի ընթացքում և ինքնագնակատականս կդնեմ 9:

Ապրիլի 28

Հայոց լեզու

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

Առաջադրանքներ:
1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:
Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը:

 

3․ Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Ծառ — ծառի
Գիրք — գրքի
Ուտելիք — ուտելիքի
Միրգ — մրգի
Երեխա — երեխայի
Երեկո — երեկոի
Ապակի — ապակու
Թագուհի — թագուհու
Ձի — ձիու
Պատանի — պատանու
Ցերեկ — ցերեկվա
Տարի — տարվա
Շաբաթ — շաբաթվա
Գիշեր — գիշերվա
Աշուն — աշնան
Ուսում — ուսման
Ամառ — ամառվա
Լեռ — լեռան
Մորաքույր — մորաքրոջ
Դասընկեր — դասընկերի
Տիկին — տիկնոջ
Քույր — քրոջ
Աներ — աներոջ
Տեր — տիրոջ
Կնքահայր — կնքահայրի
Մայր — մոր
Նախամայր — նախամոր
Հորեղբայր — հորեղբայրի
Շուն — շան
Արյուն — արյան
Հեռագրասյուն — հեռագրասյունի
Ուրախություն — ուրախության
Սեր — սիրո
Գալուստ — գալստյան
Ծնունդ — ծննդյան
Աղջիկ — աղջկա

4․Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
Հրավեր, ստորոտ, բարձունք, ճանապարհ, այգի:
Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:

Հրավեր — ընկերոջ հրավեր։ Ես մեծ սիրով կարող էի ընդունել ընկերոջս հրավերը։

Ստորոտ — սարի ստորոտ։ Սարի ստորոտում մի գեղեցիկ և հանգիստ գյուղ էր տեղակայված։

Բարձունք — լեռան բարձունք։ Արշավականները հոգնած, բայց երջանիկ հասան լեռան բարձունքին։

Ճանապարհ — գյուղի ճանապարհ։ Գյուղի ճանապարհը երկար էր և ծառաշատ։

Այգի — պապիկի այգի։ Պապիկի այգում աճում են ամենաքաղցր ու հյութեղ մրգերը։

Ապրիլի 28

Հայոց լեզու

Կարդա, կատարիր առաջադրանքները։

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Նայիր նաև տեսանյութը՝

Գործնական աշխատանքներ:

1․Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Ո՞վ, ի՞նչը եկավ:

Մարկը եկավ, կենդանին եկավ

Ո՞ւմ, ինչի՞  պայուսակը:

Մարկի պայուսակը

Կենդանու պայուսակը

Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն :

Մոտենալ մարդնուն

Մոտնեալ կենդանուն

Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց

Հեռանալ Մարկից

Հեռանալ կենդանուց

Հիանալ ումո՞վինչո՞վ:

Հիանալ Մարկով

Հիանալ կենդանով

2. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման

Սենյակ — սենյակի — ի-հոլովում
Տուն — տան — ա-հոլովում
Քաղաք — քաղաքի — ի-հոլովում
Այգի — այգու — ու-հոլովում
Օր — օրվա — վա-հոլովում
Գեղեցկություն — գեղեցկության — ան-հոլովում
Լեռ — լեռան — ան-հոլովում
Քույր — քրոջ — ոջ-հոլովում
Դուռ — դռան — ան-հոլովում
Փողոց — փողոցի — ի-հոլովում
Բեռ — բեռան — ան-հոլովում
Գիրք — գրքի — ի-հոլովում
Ամիս — ամսվա — վա-հոլովում
Լուսամուտ — լուսամուտի — ի-հոլովում
Ձյուն — ձյան — ան-հոլովում
Ընկեր — ընկերոջ — ոջ-հոլովում
Ուսում — ուսման — ան-հոլովում
Աշուն — աշնան — ան-հոլովում
Գրիչ — գրչի — ի-հոլովում
Շուն — շան — ա-հոլովում
Ձուկ — ձկան — ան-հոլովում
Բարդի — բարդու — ու-հոլովում
Խաղող — խաղողի — ի-հոլովում
Զարգացում — զարգացման — ան-հոլովում
Դիմում — դիմումի — ի-հոլովում
Խնձորենի — խնձորենու — ու-հոլովում
Րոպե — րոպեի — ի-հոլովում
Շաբաթ — շաբաթվա — վա-հոլովում
Ապակի — ապակու — ու-հոլովում
Սար — սարի — ի-հոլովում
Պապ — պապի — ի-հոլովում
Մասրենի — մասրենու — ու-հոլովում
Մորեղբայր — մորեղբոր — ոջ-հոլովում
Գդալ — գդալի — ի-հոլովում
Սյուն — սյան — ան-հոլովում
Ձի — ձիու — ու-հոլովում
Երեկ — երեկվա — վա-հոլովում
Երեկո — երեկոյի — ի-հոլովում
Խաղաղություն — խաղաղության — ան-հոլովում

3.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում

  • Կապիկը — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Աֆրիկացուց — բացառական հոլով — ու-հոլովում

  • Անհատականությամբ — գործիական հոլով — ան-հոլովում

  • Հումորով — գործիական հոլով — ի-հոլովում

  • Էակ — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Օր — ուղղական հոլով — վա-հոլովում

  • Ծառին — տրական հոլով — ի-հոլովում

  • Օրը — ուղղական հոլով — վա-հոլովում

  • Տան — սեռական հոլով — ա-հոլովում

  • Մուտքի — սեռական հոլով — ի-հոլովում

  • Կողքով — գործիական հոլով — ի-հոլովում

  • Հոսանքով — գործիական հոլով — ի-հոլովում

  • Որսորդները — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Սննդամթերք — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Կանայք — ուղղական հոլով — ան-հոլովում

  • Խխունջներ — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Միջատներ — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Տղաներ — ուղղական հոլով — ա-հոլովում

  • Շարժումը — ուղղական հոլով — ան-հոլովում

  • Կապիկին — տրական հոլով — ի-հոլովում

  • Գլխի — սեռական հոլով — ի-հոլովում

  • Պարանի — սեռական հոլով — ի-հոլովում

  • Երկարությունն — ուղղական հոլով — ան-հոլովում

  • Բակի — սեռական հոլով — ի-հոլովում

  • Դռնակի — սեռական հոլով — ի-հոլովում

  • Աֆրիկացի — ուղղական հոլով — ու-հոլովում

  • Բակ — հայցական հոլով — ի-հոլովում

  • Կապիկն — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Դարանից — բացառական հոլով — ի-հոլովում

  • Ոտքը — հայցական հոլով — ի-հոլովում

  • Ճղճղոց — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Նյարդերն — ուղղական հոլով — ի-հոլովում

  • Մարդը — ուղղական հոլով — ա-հոլովում

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ կանանց մեջ ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր փողոցով անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. «Տեսնես օրերից մի օր Աստված կպատժի՞ այդ ավազակներին», — մրմնջում էր ծերունին։

դ. —Զգուշությունը լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի կենտրոնը։

զ. Ես հիմնարկի բոլոր տիկնանց կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Ապրիլի 28

Գրականություն

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Մարդուց է սկսվում աշխարհի փոփոխությունը։ Երեխան վերականգնեց մարդու պատկերը, և դրա արդյունքում վերականգնվեց նաև աշխարհը։

Բ․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ ստեղծագործության գաղափարը հետևյալն է․
Ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Ապրիլի 28

Ինչու է մարդկային կապը կարևոր թվային աշխարհում

Հիմա մարդիկ շատ են օգտագործում թվային տեխնոլոգիաները, ինչի արդյունքում մարդկային շփումը որոշ չափով նվազել է։ Սա հատկապես նկատելի է երիտասարդների շրջանում։ Թվային տեխնոլոգիաները կիրառվում են նույնիսկ դպրոցներում, և երեխաները շատ վաղ տարիքից սովորում են դրանց օգտագործմանը։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ոչ միայն անհրաժեշտության միջոց, այլև սովորություն։

Մարդկային շփման նվազման հետևանքով հասարակության ներսում կապերը կարող են թուլանալ, և մարդիկ կարող են իրենց ավելի մեկուսացած զգալ։ Սա որոշ դեպքերում կարող է նպաստել նաև հոգեկան առողջության խնդիրների առաջացմանը։