Հունվարի 24

Իմ մասին

Իմ անունն է Արթուր Եղինյան, ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 3-2 դասարանում։
Բլոգը բացել եմ ամառային դպրոց-ճամբարի ժամանակ։ Բլոգի միջոցով ես ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքը, կատարած հանձնարարությունները։ Նաև դասընկերներիս հետ կապ պահելու միջոց է, ծանոթանալու նրանց աշխատանքների հետ։

Իմ բլոգը ունի հետևյալ բաժինները՝ Ես եմ ռադիո, անգլերեն, ռուսերեն,ես և շրջակա աշխարհը, երգ, ընտրությամբ գործունեություն,ճամփորդություններ, մաթեմատիկա,մայրենի, մարմնամարզություն,նկարներ, շախմատ։
Լրացուցիչ առարկա ես ընտրել եմ մաթեմատիկան, քանի որ դա իմ սիրած առարկան է։ Ես սիրում եմ խնդիրներ լուծել։
Մասնակցում եմ մաթեմատիկայի, ռուսերենի, անգլերենի և մայրենիի ֆլեշմոբերին։
Սեպտեմբերից ես սովորել եմ օգտվել բլոգից․ ինչպես նաև “Movie maker” ծրաագիրը։

Մեր կրթահամալիրում նշում ենք տարբեր ծեսեր, օրինակ, Հարիսայի տոնը և Ամանորի միջոցառումը։ Վերջերս գնացել էինք թատրոն ու դիտել” Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները” ներկայացումը։

Հունվարի 24

Շաբաթվա ամփոփում

Անցյալ շաբաթվա  ընթացքում մասնակցել ենք մարզական ստուգատեսի, ազգագրական փառատոնի, սովորել ենք նոր երգեր։

Դասարանով նոր, հետքրքիր խաղ ենք խաղացել։

Երկրաշարժի մասին դաս ենք արել։  Այդ դասը ինձ շատ բան սովորեցրեց, ես իմացա ինչ է պետք անել, եթե երկրաշարժ լինի։

Հագեցած ու հետաքրքիր շաբաթ ենք ունեցել։

 

Հունվարի 19

Իմ պատումը “Սպիտակաձյունիկը ու յոթ թզուկները” ներկայացման մասին

Ես իմ դասընկերների հետ գնացել էի Համազգային թատրոն՝ ներկայացում դիտելու։

Մենք նայում էինք «Սպիտակաձյունիկը ու յոթ թզուկները» ներկայացումը։

Չար թագուհին ուզում էր սպանել Սպիտակաձյունիկին, որովհետև երբ նա հարցնում էր իր կախարդական հայելուն, թե ով է ամենագեղեցիկը, հայելին ասում էր․

-Դու սիրուն ես խոսք չկա, բայց մի մարդ էլ այստեղ կա, Սպիտակաձյունիկը քեզանից ավելի գեղեցիկ է։

Թագուհին շատ էր բարկանում , սկզբից քնացրեց Սպիտակաձյունիկին ու հարցրեց հայելուն, թե ով է այս աշխարհում ամենա գեղեցիկը, հայելին նորից ասաց․

— Դու սիրուն ես խոսք չկա, բայց մի մարդ էլ այստեղ կա, նա քնած է, թե արթուն միայն նա է ամենից սիրուն։

Թագուհին որոշեց սպանել նրան, վերցրեց թունավորած խնձոր ու գնաց յոթ թզուկների տուն, քանի որ Սպիտակաձյունիկը այնտեղ էր։ Տվեց խնձորը Սպիտակաձյունիկին, նա կերավ և մտավ կախարդված քուն։ Այդ քնից նրան կարող էր հանել արքայազնը։

Անցավ որոշ ժամանակ և արքայազնը եկավ և փրկեց Սպիտակաձյունիկին խոր քնից։

Ինձ դուր եկավ ներկայացումը և ուզում եմ նորից գնալ։