Հունիսի 22

Ուսումնական 2024 — 2025 թվականի ամառային ճամբարի ամփոփում

Այսօր ես կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ այս տարվա ամառային ճամբարը։ Ես Ընկեր Դիանայի ջոկատից էի։ Մենք շատ ենք ճամփորդել։ Ես այցելել եմ իմ ջոկատի հետ ագարակ, գնացել ենք կինո, Թումոյի այգի, որտեղ արել ենք “color party” դա այն է, երբ թիմ ես հավաքում և այդ թիմիդ հետ պետք է մեկ գույն ընտրեք և այդ գույնի ուտելիք բերեք, օրինակ, մենք ընտրել էինք սպիտակը։ Դրանից հետո մենք կերանք և գնացինք առվակի մոտ ու սկսեցինք խոսել, որից հետո գնացինք տներով։ Մասնակցել ենք խոհանոց նախագծին և պատրաստել ենք բրդուճներ։ Շատ արագ և լավ անցավ ճամբարային շրջանը, ես շատ լավ ժամանակ անցկացրեցի իմ ընկերների հետ։