1․ Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և որոշի՛ր, թե ինչով են արտահայտված։
Եվ անապատի սահուն լռությունը ( գոյական ) ծանրացավ նորից: Այնուհետև մենք ( անձնական դերանուն) էլ չէինք լսում նրա ձայնը:
Գեղեցիկը ( Ածական ) կփրկի աշխարհը: Երեքը ( թվական ) ներս մտան անմիջապես, իսկ երեքը ( թվական ) ՝ սպասեցին:
Աղոթելը ( բայ ) նրա միակ մխիթարությունն էր: Պտուղդ ( գոյական ) քաղող չկա: Ձերբակալվածները ( գոյական ) միայն հրաշքի էին սպասում:
2․ Կազմիր նախադասություններ՝ հետևյալ բառերն ու արտահայտությունները գործածելով որպես ենթակա․ ծառեր, կարմիր, ոչ ոք, համբերել, յոթ, նետ ու աղեղ։
Ծառերը պետք է ջրել։
Կարմիրը շատ վատ գույն է։
Ոչ ոք դեռ չի կարողացել թռչել առանց արտաքին օգնության։
Համբերելը հեշտ չէ։
Նրանք ունեն յոթ ձևի փաթեթներ։
Նետ ու աղեղը լայն օգտագուրծում ուներ նախկինում։
3․Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:
Դեպքերի նախօրեն էր, անտանելի շոգ: Անդրեն, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրեջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրամասն բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անհետաձգելի հարցերով տարված տասը տարի չէր այցելել մանկության բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան կապված է հայրենի գյուղին, երբևէ անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը: Ինչևէ, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:
4․Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո:
Ինքնաթիռը թռչում է հնօրիա երկրի Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազոծ արտերը, արծաթազոծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամին, և մեղմորեն օրորվում են ցորենի բերրի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրենց բնօրրանը, ինչպես են տնորինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգումդ ուռճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ինչը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկվորակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:
Ստորոգյալ
Նախադասության այն անդամը, որը ստորոգման միջոցով որևէ հատկանիշ է վերագրում ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ինչպիսին է ենթական, կոչվում է ստորոգյալ:
Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով և լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:
Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:
Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝
- բայի բոլոր եղանակների բոլոր ժամանակաձևերով,
- բայի կրկնությամբ, օրինակ՝ Գնում է, գնում, հասնում մի երկիր: Լինում է, չի լինում, մի թագավորություն է լինում:
- հարադրավոր բայերով, օրինակ՝ Լող է տալիս ջրերում: Պար է գալիս խնդագին:
Բաղադրյալ ստորոգյալը կազմված է երկու մասից՝ ստորոգելիից և հանգույցից:
Ստորոգելին արտահայտում է հատկանիշ, օրինակ՝ կարմիր, իսկ հանգույցը կատարում է դրա վերագրումը, օրինակ՝ էր:
Նրա հագուստը կարմիր էր:
Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:
- Այցելուն բժիշկ էր:
- Մոտեցողները հինգն են:
- Քո արածը օգնել չէր:
Որպես հանգույց կարող են հանդես գալ լինել, դառնալ, թվալ և վերացական այլ բայեր:
Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ