Նոյեմբերի 3

Ուսումնական աշուն

Մխիթար Գոշ
Մխիթար Գոշ (1130, Գանձակ — 1213, Գոշավանք) հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։
Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում։

2) Բոլորն էլ հետաքրքիր էին։ Օրինակ, ինձ դուր եկավ Ջայլամն ու ծիտը։ Ծիտը հարցրեց, թե ինչու է ջայլամը մեծ ձվեր  ածում, ջայլամն էլ ասաց, որ կրակ է կուլ տալիս այդ պատճառով։ Ծիտը գնաց կրակ կուլ տվեց ու սատկեց։
Այսինքն, առակի իմաստը այն է, որ ամեն ասածի պետք չի հավատալ, միշտ պետք է մտածել նոր ինչ-որ բան անել։

Մարտի 29

Ոսկի քաղաքը

Ոսկի քաղաքը (հնդկական հեքիաթ)

Լինում է չի լինում Ուքանա անունով թագավոր է լինում, մի օր նրա կինը մահանում է և նա շատ է տխրում, նրանք երեխաներ չունեին։

Թագավորը մի օր գնում է անտառ և այնտեղ մի աղջիկ է տեսնում ու բերում է իր հետ տուն։ Այդ աղջկա անունը Քանաքարա է լինում, Քանաքարան մեծանում է թագավորի տանը, որպես արքայադուստր։ Երբ նա մեծանում է, թագավորը որոշում է ամուսնացնել նրան ու կանչում է իրենց թագավորության արքայազններին։ Բայց Քանաքարան ասում է, որ երազում տեսել է մայրիկին ու նա ասել է, որ Քանաքարան ամուսնանա նրա հետ, ով տեսել է Ոսկի քաղակը։

Թագավորը ասում է արքայազններին այդ նույն բանը ու նրանցից ոչ ոք տեսած չի լինում Ոսկի քաղաքը։

Այդ թագավորությունում մի Դիվանա անունով երիտասարդ է լինում և նա լսում է, թե ինչ է ասել արքայադուստ Քանաքարան ու գնում է նրա դղյակ և խաբում ասում է թե տեսել է, բայց Քանաքարան չի հավատում նրան։ Տղան սիրահարվում է Քանաքարային ու գնում գտնելու այդ քաղաքը։ Ճանապարյին վիրավոր արծիվ է հանդիպում ու օգնում է նրան, բուժում վերքերը։ Արծիվը խոսում է մարդու լեզվով և ասում որ կկատարի նրա ցանկությունները։ Դիվանան խնդրում է տանել Ոսկի քաղաք, արծիվը նստեցնում է իր մեջքին ու տանում։ Երբ հասնում են տեղ Դիվանան տեսնում է գեղեցիկ քաղաք, կանաչ դաշտեր , կապույտ գետեր, տեսնում է, որ բոլոր մարդիկ բարի են ժպտում են և աշխատում են, սակայն ոսկի այնտեղ չի տեսնում։ Մարդիկ տանում են նրան Գոհար թագուհու մոտ։ Դիվանան հարցնում է, թե ինչու է քաղաքի անունը ոսկի , թագուհին պատասխանում է, որ այստեղ մարդիկ երջանիկ են, աշխատում են լավ ճանապարհի վրա ու գոհ են իրենց ունեցածով։ Դիվանան զարմացավ և հիացավ այդ քաղաքով։

Իսկ Գոհար տագուհու դղյակի պատի վրա տեսավ Քանաքարայի նկարը, պարզվեց, որ նա Գոհար թագուհու աղջիկն է ում թագուհին կորցրել էր շատ վաղուց ու տեղը չգիտեր։

Հետո Գոհար թագուհին նավով ուղարկում է Դիվանային տուն, ճանապարհին նրա նավը վթարվում է, նա հայտնվում է մի կղզում և անյտեղի թագուհին խնդրում է, որ մնա ու իր հետ ամուսնանա, բայց Դիվանան ասում է, որ պետք է գնա Քանաքարայի մոտ։ Պարզվում է, որ դա հենց Գոհար թագուհին էր և ստուգում է Քանաքարային, երբ համոզվեց, որ սիրում է Քանաքարային ուղարկեց Դիվանային նրա մոտ։

Դիվանան ամբողջ պատմությունը Քանաքարային և այս անգամ նա հավատաց ու նրանք ամուսնանում են և երջանիկ ապրում։