Ապրիլի 28

Сказка о листочке:Вопросы

1.Чем отличается весенний дождь от летнего?

Весенний дождь теплее, так как погода каждый день становится теплее, а осенью наоборот — погода становится холоднее.
2.Почему березка даёт березовый сок и его пьют люди?
3.Почему у осинки листья, а у ели и сосны иголки?

1.Чем отличается весенний дождь от летнего?
2.Почему березка даёт березовый сок и его пьют люди?
Целительный секрет сока в том, что весной береза выплескивает в листья все жизненные силы, которые копила в течение зимы, ведь он образуется из поднимающейся по стволу земной влаги, насыщенной всем, чем богаты почва и подпочвенный слой.
Почему в березе есть сок?
Березовый сок полезен для сердечно-сосудистой системы, так как содержит соли кальция и магния. Он укрепляет кровеносные сосуды, очищает кровь, повышает уровень гемоглобина, увеличивает эластичность кровеносных сосудов. Врачи советуют употреблять березовый сок для профилактики атеросклероза
3.Почему у осинки листья, а у ели и сосны иголки?
Листья обеспечивают растение питанием. Именно листья собирают углекислый газ из воздуха, воду и минеральные соли из почвы. А содержащийся в листьях хлорофилл поглощает солнечную энергию, под действием которой углекислый газ и вода преобразуется в сахаристые вещества, которые и питают растение.
Кроме того, листья через крохотные поры на поверхности испаряют лишнюю, не нужную для питания воду. Чем больше её, тем больше и поверхность листа. Нетрудно догадаться, что родина всех широколистных растений — влажные субтропики. Постепенно некоторые из них расселились в более холодные края, акклиматизировались, видоизменились и приспособились на зиму сбрасывать листву, впадая в своеобразную спячку.

А хвойные растения гораздо более выносливы. Влаги им надо меньше, да и ту, что накоплена, надо не испарять, а беречь, особенно зимой. Поэтому листья-иголки покрыты плотной оболочкой. Поскольку хвойные ведут активный образ жизни и зимой, и летом, то остаются вечнозелёными. Иголки держатся на их ветках годами. Правда, и у них есть определённый срок жизни, но опадают они не все разом, а постепенно и заменяются подросшими молодыми.

20.

Ապրիլի 27

Письмо другу

Письмо

Привет Дани. У меня есть футбольный мяч, но так как вчера была морозная ночь, то сегодня не сможем сыграть в футбол. Поэтому мы оденем непромокаемые плащи и пойдем в лесную глушь. Я в лесу видел шалаш с семейкой ежей. Врзьмем  колючего ежа, привезем с собой домой, а потом посмотрим интересный матч.

Ապրիլի 27

Թեսթ 9

Թեսթ 9

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թեում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

մարդիկ
թագավորները
անարդար

աշխարհ

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է:Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են:որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Նրա տերը Քսանթոսն էր։

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը: +

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ: 

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:+

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Ամենավատ բանը

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:+

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

աշակերտները աշակերտ — ներ
տեղեկությունները — տեղեկություն-ներ
Ենթադրություններ ենթադրություն-ներ
ավանդություններ ավանդություն-ներ
առակները առակ-ներ
զրույցներ զրույց-ներ

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան+

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ+

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահի թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Ապրիլի 27

Թվի մասը գտնելը

Թեմա՝ Թվի մասը գտնելը

  1. Հաշվի՛ր
    • 30-ի 1/2   մասը = 15
    • 164-ի 1/4 մասը = 41
    • 3000-ի 1/100 մասը = 30
  2. Հաշվի՛ր
    • 420 դրամի 1/6 մասը = 70 դրամ
    • 360 լ-ի 1/12 մասը = 30
    • 480 կմ-ի 1/16 մասը = 30
  3. Գտի՛ր այն թիվը, որի
    • 1/10 մասը 18 է 180
    • 1/6 մասը 20 է 120
    • 1/9 մասը 22 է 198
  4. Արտահայտի՛ր նշված միավորներով
    • 1/25 մ = 40 մմ
    • 1/40 ց = 2500  գ
    • 1/8 օր = 3 ժ
  5. Գտի՛ր նշված թվի նշված մասը
    • 120-ի 5/6 մասը 100
    • 34-ի 1/2 մասը 17
    • 250 -ի 12/25 մասը 120
    • 144-ի 7/12 մասը 84
Ապրիլի 26

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

ձյուն — ձյունոտ

հեքիաթ — հեքյաթային

թիվ — թվային

բժիշկ — բժշկական

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող- մրոտ
Յուղ ունեցող- յուղոտ
Ժանգ ունեցող- ժանգոտ
Փուշ ունեցող- փշոտ
Ցեխ ունեցող- ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական- հայկական, թուրքական , վրացական
-արան-  գործարան , թեյարան, ապաստարան
-ավոր- թևավոր, գծավոր, փետրավոր
-անոց- խոհանոց, գժանոց,  խորդանոց,ամառանոց
-իկ- շնիկ, ուլիկ, կատվիկ
-ակ- տնակ, լճակ, գետակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան- անտուն, անգույն
դժ- դժբախտ, դժգոհ,դժկամ
տ- տգետ, տգեղ,տմարդ
ընդ- ընդհատել,ընդօրինակել

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Ածանցավոր — Գրքային, անգլուխ, քաղաքային, յուղոտ, անբախտ, անմարմին, մսոտ, գլխավոր

Վերջավորություն — գրքից, մեքենայով, քաղաքից, մսից,բախտից, գլխով, մարմնին :

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Ապրիլի 26

Աշխատանք

Աշխատանքը կատարում ենք բլոգում

1)Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

  • 362433
  • 334363+
  • 433336
  • 34363

2)Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։

  • 7-ով
  • 70-ով
  • 700-ով+
  • 7000-ով

3)Գտիր այն թիվ, որը 18-ի հնգապատիկից մեծ է 24-ով։

  • 90
  • 114+
  • 42
  • 2160

4)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ*50կգ>8տ7ց

  • 1
  • 8+
  • 6
  • 2

5)Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 7894,6532,4231,360,50
  • 48,560,2006,4567,4569+
  • 361,561,4896,48962,1
  • 7,19,29,38,45,9,77

6)8ժ40ր-ն արտահայտիր րոպեներով։

  • 480
  • 840
  • 520+
  • 48

7)Գտիր անհայտ բաղադրիչը. 360-  =210

  • 570
  • 150+
  • 75600
  • 3

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 սմ է։

46 + 46 = 92

 

9)Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

6սմ + 7սմ + 7սմ + 8սմ = 28սմ

4 + 9 + 8 = 21մմ = 2սմ 1մմ

2 սմ + 1մմ 28սմ = 30սմ 1մմ

 

10)Ըստ օրինաչափության՝ գտիր տրված հաջորդականության հերթական անդամը։45, 445, 845, 1245

 

11)Հաշվիր 14•(400-568:4)-16480:(5•8) արտահայտության արժեքը

14•(400-568:4)-16480:(5•8) = 588 — 412 = 476

12)Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

 

+

1)

2)

3)

13) Քանի՞ րոպե է 4/5 ժամը

  • 48ր+
  • 75ր
  • 45ր
  • 54ր

14)Քառակուսու պարագիծը 32 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

32 : 4 = 8

8 x 8 = 64

15) Հաշվի՛ր 9դմ 4սմ, 3դմ9սմ և 6դմ 7սմ հատվածներով բեկյալի երկարությունը։

20դմ

16)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով +

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

17)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

2) 10+

3) 2

4) 20

Ապրիլի 26

Սևանի մասին առասպել

Այն ժամանակ սևանի տեղը ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Մի օր մի հարս իկավ կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Իսկ ջուրը շարունակում է լցվել։ Իսկ քարացած հարսի գլուխը հազիվ երեվում է լճի հատակից։

Ապրիլի 26

Adjective

Adjective

մեծ  ավելի մեծ  ամենամեծ

big — bigger —     the biggest

գեր  ավելի գեր  ամենագեր

Fat — fatter — the fattest

բայց

Գեղեցիկ  ավելի գեղեցիկ  ամենագեղեցիկ

beautiful — more beautiful  — the most beautiful

հետաքրքիր ավելի հետաքրքիր  ամենահետաքրքիր

interesting — more interesting — the most interesting