Ապրիլի 17

Բնագիտություն

Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Այն որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է ապացուցել է գիտնական Իսահակ Նյուտոնը:

Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերի կառուցվածքը տարբերվում է իրարից և նրանցից շատերը չեն տարբերում գույները:

Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները: Կանաչ ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կանաչ գույն ունեցողները: Կարմիր և կանաչ գույների համադրման արդյունքում ստանում ենք դեղին գույնը:

Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Կարմիր

 

Նարնջագույն

 

Դեղին

 

Կանաչ

 

Երկնագույն

 

Կապույտ

 

Մանուշակագույն

 

Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝

Երբ որ ճառագայթները խառնված են, մենք տեսնում ենք նրանց սպիտակ, իսկ երբ որ առանձին են, տեսնում ենք նրանց իրենց գույներով:

 

ա)ամենափոքր չափով

Կարմիր

բ)ամենամեծ չափով։

Սպիտակ

 

2.Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

 

Անթափանց մարմնի գույնը կախված է նրա անրադարձած ճառագայթների գույնից:

 

3.Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

 

Թափանցիկ մարմինների գույնը կախված է իրենց միջով անցած ճառագայթների գույնից, եթե ապակու միջով անցնի կարմիր ճառագայթ, ապա ապակին կդառնա կարմիր, այդ պատճառով էլ գունավոր ապակիներն համարվում են լուսազտիչներ:

 

4.Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում։

 

Իմ կարծիքով գույնը կենդանիների համար կարևոր է, օրինակ՝ արջը դուրս է գալիս որսի, բայց գտնում է միայն վայրի հատապտուղներ, իրեն պետք է կարմիրները, բայց այնտեղ նաև կա կապույտներից: Եթե գույն չլներ, արջը չէր հասկանա, թե որ հատապտուղը

նա պետք է վերցնի:

Ապրիլի 8

Բնագիտություն

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Եղջերաթաղանթ

Ծիածանաթաղանթ

Բիբ

Ակնաբյուրեղ

Ակնապատյան

Ցանցաթաղանթ

Տեսողական նյարդ

Ապակենման մարմին

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Մարտի 20

Բնագիտություն

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:
    Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը
    ա)փոքր է լինում անկման անկյունից
    բ) մեծ է լինում անկման անկյունից
    Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Բեկման ժամանակ ուղղությունը փոխվում է, իսկ անդրադարձման ժամանակ անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:
    Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
    Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
    2 Ցրող և հավաքող
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
    Երբ ծովի ափին նստած ենք և տեսնում ենք արևը մայրամուտ է մտնում և այնքան մեծ է երևում որ մենք մտածում ենք լողանք լողանք կհասնենք բայց ոչ։
Մարտի 5

Բնագիտություն

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։

Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

4. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Փետրվարի 21

Բնագիտություն

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին:

  1. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Փետրվարի 7

Բնագիտություն

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

հալում ու պնդացում, գոլորշացում, խտացում, եռում, ջերմային ընդարձակում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում — երբ որ մարմինը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակի։
Պնդացում — երբ որ մարմինը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:

  1. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

գոլորշացում — Երբ որ մարմինը հեղուկ վիճակից անցնում է գազային վիճակի։

խտացում — Երբ մարմինը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի։

Հունվարի 30

Բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ Ցույց է տալիս մարմինների տաքացվածության աստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։ Երբ մարմինները հպվում են, որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Հեղույահին, էլեկտրոնային, գազային, մեխանիկական։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Դնում են թևի տակ և սպասում են մինչև ջերմաչափի վրա աստիճանը էլ չփոխվի։
Դեկտեմբերի 21

Բնագիտություն

1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և փորձում է վերականգնել իր հին ձևը ու չափերը կոչվում է առանձգականության ուժ:

2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Այլ մարմինների ազդեցության տակ կարող է փոխվել մարմնի ձևը և չափը։ Արտաքին ազդեցության տակ մարմինը կարող է դեֆորմացվել կամ ձևափոխվել։

3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի միավորը նյուտոնն է և կիլոնյուտոնը(1կՆ-1000 Ն)։

4. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
F

5. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

6. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
Մեխանիկական աշխատանքը կախված է մարմնի վրա գործադրած ուժի մեծությունից և անցած ճանապարհից։

7. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային։

8. Ի՞նչպես են կենդանիները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Մարդը և կենդանիները օրգանական նյութերը ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով և բույսերով։ Իսկ բույսերը ֆոտոսինթեզի և արմատների միջոցով։

9. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:
Ճառագայթային էներգիան Արեգակի շնորհիվ է կատարվում։

10. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

Էլեկտրական էներգիայի շնորհիվ միանում են ջեռուցման համակարգերը և առաջանում է տաք ջուր նաև փոխակերպվում է լուսային էներգիայի։

11. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

 

  1. Միջուկային էներգիայի շնորհիվ պատրաստվում են զենքերը պայթուցիկները։

 

12. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:
Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանիներին։ Իսկ այդ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:

Նոյեմբերի 29

Ինքնաստուգում

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Սարքում են անտառներ և կանաչ պուրակներ։

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր և առաջանում են թթվային անձրևներ։

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

կառաջանա տհաճ հոտ և կաղտոտվի օդը։

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ափի։

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

շարժում է լինում արագ, դանդաղ, հավասարաչափ և անհավասարաչափ։

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը։ Արագությունը չափվում մ/վ, սմ/վ կմ/ժ և այլն։

  1. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Երբ այլ մարմին ազդում է նրա վրա։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

F

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Առանձգականության ուժը հայտնվում է երբ մարմինը դեֆորմացվում է և ձգտում վերականգնել մարմինի հին ձևը և չափը

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ այլ մարմին ազդում է այդ մարմինի վրա։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն և կիլոնյուտոն

1 կիլոնյուտոն = 1000 Նյուտոն

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը որով մարմինը ազդում է այլ մարմինների վրա։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության շնորհիվ է, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է այլ մարմինների վրա։