Մայիսի 18

Արևոտ փիղ

Լինում է, չի լինում, մի արևոտ փիղ է լինում։ Նա դառնում է արևոտ, որովհետև մի օր նա ամենա արևոտ սարի ամենա արևոտ տեղում քնեց, և արևը այնքան նրան տաքացրեց, որ նա դարձավ արևոտ փիղ և կարողացավ թռչել և նա սկսեց օգնել խորտակվող և փոսը ընկած կենդանիներին։

 

Ապրիլի 20

Ծիածանոտ բազմոցը

Լինում է չի լինում մի ծիածանոտ բազմոց է լինում, այն շատ հարմարավետ և գեղեցիկ է լինում։ Երբ նրա վրա նստում է մի հոգի, բազմոցը լուսավորվում է ծիածանի մի գույնով, երբ երկրորդ մարդն է նստում՝ երկու գույնով և այդպես ինչքան շատ մարդ է նստում այդքան գուները ավելանում են։ Իսկ երբ նստում է յոթ հոգի, այդ ժամանակ բացմոցի վրա ծիածան է հայտնվում ու երբ մարդիկ անցնում են այդ ծիածանի տակով նրանք գտնում են մի կարաս ոսկի։