Նոյեմբերի 23

Ճամբարականի անհատական պլան

Ճամբարական՝ Արթուր Եղինյան
Ջոկատ՝ Մենք

9:00-13:30 Ճամբարային գործունեյություն Արևելյան դպրոցում

Մասնակցելու եմ ընդհանուր պարապունքին, ստուգատեսներին, ճամփորդոըթհոընններին 13:30-17:00 ճամբարային

գործունեյության ընտանեկան դպրոց։

Նոյեմբերի 16

Ավետիք Իսահակյանի տուն թանգարան.պատում

Այսօր մենք դասարանով այցելեցինք Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան։ Այնտեղ տեսանք իր հյուրասենյակը, այնտեղ առաջին հերթին տեսա սև ու սպիտակ գորգ, հյուրասենյակը երկու մասի էր կիսված, և երկրորդ մասում կարմիր գորգ էր գեղեցիկ նախշերով, այդ հատվածը չէր կարելի մտնել։

Փակ հատվածում կային նկարներ։ Պատի վրա գորգ կար և դրա վրա պատկերված էր Սասունցի Դավիթ, իսկ գորգի տակ բազմոց կար, որի վրա երևի հանգստանում էր Իսահակյանը։ Այնտեղ կային արձաններ։

Հետո գնացինք նայենք Ավետիք Իսահակյանի աշխատասենյակը, այնտեղ սեղան ու աթոռ կար։ Սեղանի վրա դրված  էր նրա սիրած արձանը՝ աղջիկն ու եղնիկը։ Սեղանի վրա գրչաման կար, որի մեջ փետուրներ էին դրված։

Ննջարանում նրա մահճակալն էր, որի վրա հանգստանում էր Ավետիքը։ Այդ մահճակալի վրա էլ նա մահացել է իր երազած մահով, քնել և այլևս չի արթնացել։

Դրանից հետո բարձրացանք երկրորդ հարկ, մեզ թղթեր տվեցին դրանց վրա գրված էին շուտասելուկներ ու առածներ։ Մեր համար կարդացին “Արջն ու օձը” առակը։ Մեզ տվեցին երկու թուղթ՝ գունավոր և սպիտակ, ինչպես և արջի, օձի և ծառի նկարներ ու գրքից վերցրած փոքր քառակուսիներ։ Մենք այդ թղթերից պատրաստեցինք գրքեր։  Դրանից հետո լուսանկարվեցինք Իսահակյանի արձանի մոտ և վերադարձանք դպրոց։

 

 

 

Մայիսի 5

Այցելություն ագարակ

Այսօր մենք գնացել էինք ագարակ։ Այնտեղ տեսանք մեղուներին, մենք հագել էինք հատուկ հագուստ, որ մեղուները մեզ չխայթեն։ Մենք գնացինք երեք խմբով, առաջին խումբը մեղուների թագուհուն չտեսավ, ես երկրորդ խմբում էի ու մենք գտանք թագուհուն։ Ես այնտեղ տեսա ուռած վանդակներ, հարցրեցի, թե դրանք ինչեր են և իմացա, որ այդտեղից դուրս են գալու տղա մեղուները։ Այնտեղ շատ մեղուներ կային և նրանցից բարձր բզզոց էր լսվում։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։

 

 

Ապրիլի 14

Փոքրիկ իշխանը/պատում

Մենք այսօր գնացինք տիկնիկային թատրոն՝ «Փոքրիկ իշխանը» ներկայացումը դիտելու։

Փոքրիկ Իշխանը ապրում էր իր մոլորակում և ուներ մի վարդ, վարդը իրեն նեղացրեց և նա գնաց ուրիշ մոլորակներ։ Առաջին աշխարհում նա հանդիպեց թագավորին, հետո տեսավ հարբեցողին, աշխատողին, բայց չհավանեց նրանց։ Հետո գնաց երկիր մոլորակ և այնտեղ հանդիպեց օձին, օձի հետ երկար խոսեց,խոսեց և նկատեց, որ օձը հանելուկներով է խոսում, հարցրեց, թե ինչու՞ է խոսում հանելուկներով, օձն էլ ասաց, որ սիրում է հանելուկներ։ Օձի մոտից գնաց աղվեսի մոտ, աղվեսը իրեն գաղտնիք ասաց, որ եթե վարդին պահել է ուրեմն պատասխանատու է նրա համար։ Նա հասկացավ , որ պատասխանատու է վարդի համար ու նա իր ընկերն է և վերադարաձավ իր մոլորակը։

Մարտի 7

Տիկնիկային թատրոն

Ուրբաթ օրը մենք գնացել էինք թատրոն “Պոչատ աղվեսը” դիտելու։ Ներկայացումը Հ․ Թումանյանի հեքիաթի մասին էր , այն շատ ծիծաղելի էր, մանավանդ երբ աղվեսը բոլորից ինչ-որ բան էր վերցնում, իսկ ագռավը գալիս ու խանգարում էր։ Եվ զարմանալի չէր, որ աղվեսը այդքան տանջանքներից հետո ստացավ իր պոչը։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։

Հունվարի 19

Իմ պատումը “Սպիտակաձյունիկը ու յոթ թզուկները” ներկայացման մասին

Ես իմ դասընկերների հետ գնացել էի Համազգային թատրոն՝ ներկայացում դիտելու։

Մենք նայում էինք «Սպիտակաձյունիկը ու յոթ թզուկները» ներկայացումը։

Չար թագուհին ուզում էր սպանել Սպիտակաձյունիկին, որովհետև երբ նա հարցնում էր իր կախարդական հայելուն, թե ով է ամենագեղեցիկը, հայելին ասում էր․

-Դու սիրուն ես խոսք չկա, բայց մի մարդ էլ այստեղ կա, Սպիտակաձյունիկը քեզանից ավելի գեղեցիկ է։

Թագուհին շատ էր բարկանում , սկզբից քնացրեց Սպիտակաձյունիկին ու հարցրեց հայելուն, թե ով է այս աշխարհում ամենա գեղեցիկը, հայելին նորից ասաց․

— Դու սիրուն ես խոսք չկա, բայց մի մարդ էլ այստեղ կա, նա քնած է, թե արթուն միայն նա է ամենից սիրուն։

Թագուհին որոշեց սպանել նրան, վերցրեց թունավորած խնձոր ու գնաց յոթ թզուկների տուն, քանի որ Սպիտակաձյունիկը այնտեղ էր։ Տվեց խնձորը Սպիտակաձյունիկին, նա կերավ և մտավ կախարդված քուն։ Այդ քնից նրան կարող էր հանել արքայազնը։

Անցավ որոշ ժամանակ և արքայազնը եկավ և փրկեց Սպիտակաձյունիկին խոր քնից։

Ինձ դուր եկավ ներկայացումը և ուզում եմ նորից գնալ։