Մայիսի 25

Հայրենագիտության ամփոփում

  • իրականացրած նախագծերի  https://arturblogmskh.edublogs.org/2022/09/09/%d5%ab%d5%b4-%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/
  • ուսումնական նյութերի

Արտաշատ

Տիգրանակերտ

Կաքավաբերդ

Հրեշտակների ձոր

Էջմիածնի Մայր տաճար

Գանձ-ադամանդ

Աժդահակ Գեղամա լեռներ

Անվան ծագումը

Ջերմուկի մեծ ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Որոտնավանք

Ուղտասար

Գյումրի

Լոռու մարզ

Բերդավան ամրոց

բուսաբանական այգի

Հայրենագիտություն

  • ճամփորդությունների https://arturblogmskh.edublogs.org/2022/11/10/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/
  • https://arturblogmskh.edublogs.org/2022/02/28/%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/
Մայիսի 19

Ինքնաստուգում

1.Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հարավ-Իրան, Հյուսիս-Վրաստան, Արևմուտք-Թուրքիա, Արևելք-Ադրբեջան:

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Մարզը մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Ախուրյան գետ 186 կմ:

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Արագած լեռ բարձրություն՝ 4090:

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայքի մարզ:

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիք

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Սյունիք

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Արմավիր

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արագածոտն, Արմավիր, Արարատ, Կոտայք

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքը հոսում է ՀՀ Ադրբեջանի Իրանի և Թուրքյայի տարա

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Սյունիք

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Շիրակ,Տավուշ,Լոռի

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

Հրազդան — Արարատ և կոտայք,Դեբեդ — Լոռի, Ազատ — Արարատ,

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

782-թ Արգիշտի Ա թագավորը,փորագրված է քարի վրա:

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

Գյումրին համարվում է ծիծաղի քաղաք։ Կումայրի, Լենինական, Ալեքսանդրապոլ, Գյումրի

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

Տրդատ III 301 թվականին

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Հայ առաքելական եկեղեցի հիմնադրողը
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Բջնիի ջրվեժը,Սուրբ Գրիգոր եկեղեցի,Գոշավանք
20.Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
այո
22. Շնորհակալություն։
Մայիսի 3

Հայրենագիտություն

Սուրբ Սարգիս մայր եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Երևանի երբեմնի բերդի դիմաց՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։

Սուրբ Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։

Սուրբ Սարգիս եկեղեցին՝ մինչև վերակառուցումը

Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց։

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ 1972 թվականի կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը։ Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը։ 1971-1976 թվականներին եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն։ Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ՝ բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով։ 2000 թվականին ավարտվել է Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։

Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976 թվականի նոյեմբերի 3-ին։ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»։

Ապրիլի 27

բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

 

Ապրիլի 14

Բերդավան ամրոց

Բերդավան գյուղը գտնվում է Այրում — Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա, քաղաքից 5 կմ հյուսիս։ Այն հայտնի է հին գյուղատեղից ոչ հեռու գտնվող ամրոցով, տեղադրված ընդարձակ հարթավայրի վրա իշխող եռանկյունաձև բլրակին՝ «Կողբա ջրի» աջ կողմում։

Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններով հավասարակողմ (մոտ 20 մ երկարությամբ) եռանկյունաձև՝ գրեթե արևելք-արևմուտք ուղղվածությամբ։ Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջ,ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն)։ Այդ մասին են ասում վերջերս նորոգման առիթով ներսի 2-3 մ հաստությամբ կուտակված հողաշերտը հանելիս հայտնված ձուլվածքի կտորները, փուքսի մնացորդները, կավանոթները, մետաղական կազինը և այլն։ Պատերն արտաքուստ ամրացված են ½ կամ ¾ գլանի ձև ունեցող 11 բուրգերով, որոնցից 2-ը՝ մոտ 2 մ շառավղով տեղադրված են արևմտյան պատի անկյուններում, մյուսները՝ 1,2   — 1,5 մ շառավղով։ Ամրոցի արևելյան կեսը շրջափակող պարսպի եզրագծով, որտեղ պարիսպն անհամեմատ բարձր է և նայում է դեպի բաց դաշտ։

Մարտի 23

Լոռու մարզ

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի և Կալինինոյի շրջանների միավորման հետևանքով՝ ՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Թումանյանը, Ախթալան և Տաշիրը։ Ըստ 2020 թվականի տարեսկզբի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 213․3 հազար մարդ, որի ճնշող մեծամասնությունը հայերն են, սակայն համեմատականորեն քիչ չեն նաև ազգային փոքրամասնությունների (ռուսական, հունական, եզդիական, ուկրաինական և այլն) համայնքները։

Մարտի 14

Գյումրի

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Մարտի 3

Ուղտասար

Ուղտասար, լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, Սիսիանից մոտ 30 կմ հեռու, 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրությամբ, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։

Ժողովուրդը վայրն անվանել է Ուղտասար՝ Սև և Ալ լճերի միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։ Իրականում Ուղտասարը նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ։

Մարտի 2

Որոտնավանք

Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

Մարտի 1

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժՇաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։