Մայիսի 8

Մայրենի

Գ) Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը։

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն

զխրատ — ըզխրատ

զբանս — ըզբանըս

հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը

զխրատ — խրատը

բան — խոսք

զբանս — խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

բաղաձայն տառերից առաջ դրված զ մասնիկը կարդացվում է ըզ իսկ ձայնավորից առաջ զ։

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

***

Դ) Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:

Մի տվեք սրբություն շներին․ և մի գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ։

Կարդա այսպես.

Զսրբութիւն – ըզսրբություն

զմարգարիտս — ըզմարգարիտս

Բառարան

մի´ տայք — մի´ տաք

շանց — շներին

մի´ արկանեք — մի´ գցեք

զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները

առաջի խոզաց — խոզերի առաջ

Առաջադրանքներ

Աշխարհաբար գրի´ր ասույթը:

Համեմատի´ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո´ւն արա.

Ա. մանուկ աղքատ և իմաստուն Բ. աղքատ և իմաստուն մանուկ

թագավոր ծեր և անմիտ ծեր և անմիտ թագավոր

զբանս հանճարոյ հանճարի խոսքերը

զմարգարիտ ձեր ձեր մարգարիտները

առաջի խոզաց խոզերի առաջ

Ա շարքում ասույթները գրաբարով են գրած, իսկ Բ շարքում աշխարհաբարով։


Posted 8 Մայիսի, 2024 by arturblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*