Հունիսի 10

Մայրենի ստուգատես

Առաջադրանք 3 Արթուր Եղինյան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

1.  Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու: 

 

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

 3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.

  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:+
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ +
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:
  2. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    ——-
    ստրուկներ————,
    ———մրջյուններ———-,
    ——սերմեր————-,
    ———ձվեր
    ———:
  3. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    __________
    կռվել______________
    ___________խնամել________
  4. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    __________
    աշխատասեր_____________
    __________ուժեղ________________
  5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,+
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

 

 

Հունիսի 9

Մայրենիի ստուգատես

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

audio_2022-06-09_20-04-32.ogg

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:
Advertisements
REPORT THIS AD

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Im sirats xaghy.m4a

audio_2022-06-09_20-04-32.ogg

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Մեր արեգակնային համակարգից և գալակտիկայից հեռու գտնվում է մի մոլորակ։ Դա սովորական մոլորակ չէ, այնտեղ կա զարգացած կյանք։

Դա մի աշխարհ է, որտեղ այմոլորակայինները ունեն տասնհինգ ձեռք ու ոտք ու ունեն տաս աչք։ Նրանք քայլում են ձեռքերի վրա, իսկ գլուխը փորի վրա է։ Նրանց մոտ ամառ կամ ձմեռ չի լինում, նրանց մոտ միշտ հով է։ Նրանք շատ զարգացած են և ամեն պահի կարող են իրենց շորերը կարճ կամ երկար դարձնել։ Նրանք չունեն հեռախոսներ, իրենք ունեն խելացի հեռախոսներ, երբ դրան սեղմում են մի էկրան է բացվում և նրանք կարող են ամեն հարց տալ այդ հեռախոսին ու պատասխան ստանալ, այդ ժամացույցը ցույց է տալիս ցանկացած ինֆորմացիա։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։