Մարտի 12

Մայրենի

  • Բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:

ջինջ օրեր — հանգիստ և անհոգ օրեր

թովիչ լեզու — գրավիչ լեզու

  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:

Բանաստեղծություն մեջ նկարագրում է, վառ, պայծառ, սիրուն գարուն։

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:

  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց… Կրակ սրտերը մեր… Իմ ջինջ օրեր (ընտրիր վերնագրերից մեկը):

Գարնան բույրը…

Վերջապես եկել է գարուն, բնությունը արթնանում է ձմեռային խոր քնից։ Արևի ճառագայթները օրեցօր ավելի շատ է տաքացնում օդը։ Սարերի վրա հալչում է ձյունը, ծառերը բողբոջում են, թռչունները վերադառնում են հարավից։ Ամենուր գարնան շունչ է, օդը թարմ է, իսկ օրերը գնալով տաքանում են։ Ես սիրում եմ գարունը։

Մարտի 11

Մայրենի

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախանօթևանդժգույն, վեց-վեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,
ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել, վախենալ, երազ, գրավել:

Հմայել — հմայիչ

վախենալ — վախենալու

երազ — երազկոտ

գրավել — գրավիչ

3. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր խմբերի (պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր):

պարզ — մեծ, խոշոր

բարդ — Ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ

ածանցավոր — ուժեղ, հոտավետ, հոդային, սիրելի, համեստ

բարդածանցավոր — առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ

4Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

5․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Առյուծ և սիրտ — Առյուծասիրտ

տերև և փուշ — փուշate87

երանգ և երփն — երփներանգ

ձայն և վիշապ — վիշապաձայն

թույր և ձյուն — ձյունաթույր

սուր և ծայր — սրածայր

դատարկ և գլուխ — դատարկագլուխ

շեկ և հեր — շիկահեր

գունդ և ձև — գնդաձև

փրփուր և բաշ — փրփրաբաշ

միշտ և ժպիտ — մշտաժպիտ

ձյուն և փրփուր — ձյունափրփուր

6․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։

Մայրիկ — Գեղեցիկ, խելացի, բարի

այգի — Մեծ, կանաչ, խոտածածկ

ուսուցչուհի — խելացի, ուշադիր, պարտաճանաչ

գիրք — երկար, հետաքրքիր, հին

գորգ — սիրուն, մեծ, բրդյա

7․ Հետևյալ ածականները եթե հնարավոր է գրիր համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, հին, հայրական, դաժան, ոսկյա:

Դրական աստիճան- մաքուր
Բաղդատական աստիճան- ավելի մաքուր, պակաս մաքուր, նվազ մաքուր
Գերադրական աստիճան-ամենամաքուր, ամենից մաքուր, մաքրագույն

Դրական աստիճան- հին
Բաղդատական աստիճան- ավելի հին, պակաս հին, նվազ հին
Գերադրական աստիճան-ամենահին, ամենից հին, հնագույն

Դրական աստիճան- դաժան
Բաղդատական աստիճան- ավելի դաժան, պակաս դաժան, նվազ դաժան
Գերադրական աստիճան-ամենադաժան, ամենից դաժան, դաժանագույն

Օրինակ՝
Դրական աստիճան— գեղեցիկ
Բաղդատական աստիճան- ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, նվազ գեղեցիկ
Գերադրական աստիճան-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն

Մարտի 7

Ձոն մայրիկիս

  1. Կարդա մայրիկներին նվիրված այս բանաստեղծությունները։ Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։

Պանդուխտ — Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ։
Հավք — թռչյուն։
Մարմանդ — մեղմ, հանդարտ։
Պապակ — Ծարավ, ծարավելուց տանջված
Փափագ — Բուռն ցանկություն
Լալ — Լաց լինել
Նշույլ — Լույսի շող, ճառագայթ
Մեղեդի — Ձայների հաջորդական ու ներդաշնակ բարեհնչունություն, որ առաջ է բերում հայտնի Երաժշտական միասնություն, մելոդիա:
Անհատակ — Հատակ չունեցող, առանց հատակի:
Զօր — Օր, ցերեկ։
Խորշոմ — Մաշկի ծալքավորումից առաջացած ակոսիկ, կնճիռ:
Քնարերգության — Գեղարվեստական գրականության երեք հիմնական տեսակներից մեկը, որ արտացոլում Է կյանքը՝ նկարագրելով մարդու անձնական ապրումները, նրա մտքերն ու զգացմունքները, որոնք Առաջացել են կյանքի այս կամ այն հանգամանքներից, լիրիկա:
Երկտող — Երկուական տողեր ունեցող, երկուական տողերով գրված:

  1. Մի քանի նախադասությամբ ներկայացրու քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը (կարդալիս ի՞նչ ես տեսնում, զգում, ի՞նչ մտքեր են ծնվում, ինչպե՞ս կվերնագրեիր):

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Ինձ այս բանաստեղծությունը ամենաշատը դուր եկավ, այս բանաստեղծությունը կարդալիս ես կարոտ էի զգում և կվերնագրեի <<Կարոտած մտքեր>>։

  1. Մայրիկների մասին ուրիշ ինչ բանաստեղծություններ գիտես։ Փորձիր համացանցից գտնել մայրիկներին նվիրված այլ բանաստեղծություններ։

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,

Իմ նվերը մայրիկիս

4․ Ինքդ փորձիր մայրիկիդ մասին որևէ բանաստեղծություն հորինել, կարող ես գրել ակրոստիքոս մայրիկի անունով։

Անուշ, անուշ, ինչպես ծաղիկ

Նախշուն, սիրուն, ինչպես թռչուն

Նվագում է շատ սիրուն,

Աննան սիրուն, ինչպես թռչուն։

5․Ընտրիր մորը նվիրված բանաստեղծություններից մեկը, սովորիր անգիր, տեսագրիր կամ ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ:

Մարտի 6

Մայրենի

27. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկն, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

28. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունավում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքն, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսք կարող են ասել այն որորդներն, որոնք զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժեր ու ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

Մարտի 2

Իմ ոսկե քաղաքը

Իմ ոսկե քաղաքը կլիներ աշխարհի ամենասիրուն քաղաքը։ Այնտեղ շենքերը ոսկե են, ավտոմեքենաները ոսկե են, փողոցները ոսկե են, ամեն ինչը ոսկե է։ Այնտեղ մարդիկ ապրում են շատ ուրախ, և հենց իրենք երազանք են պահում, նա միանգամից կատարվում է։ Նրանք չեն աշխատում ոչ մի օր իրենց կյանքում, որովհետև խանութներում ամեն ինչ անվճար է։

Փետրվարի 23

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր

Բոլոր մարդիկ ունեն մեկ կյանք, որը պետք է վայելել։ Պետք չէ հետաձգել, կյանքը մեկն է, և հետո չկա։ Աստված ստեղծել է ինձ բարի և ես կիսվում եմ այդ բարությունով։ Օրինակ՝ մի օր ես տեսա մի  կատվի ձագ, նա ինձ դուր եկավ, ես նրան կաթ տվեցի, իսկ հաջորդ օրը  տեսա, որ նա չի գնացել և նորից կաթ տվեցի նրան։ Այդպես նա ապրեց, մեծացավ մեր մոտ և ձագեր ունեցավ։ Մենք այդ ձագերին էլ խնամեցինք և հիմա մեզ մոտ ապրում են այդ ձագերի ձագերը։

Փետրվարի 22

Մայրենի

18. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Հիվանդի գլուխը ցավում էր։

Հիվանդից վերցրեցին նեխած խնձորը։

Հիվանդներին բուժեցին։

Նա հետաքրքրված էր հիվանդով։

Հիվանդը ձեռքը ջարդել է։

Գազանի ոտքը ցավում էր

Գազանից հեռու է պետք լինել։

Գազանները վտանգավոր են։

Գազանով ճաշեցինք։

Գազանը նապաստակ կերավ։

19. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:

20. Տրված բառերով՝ ջուր, ձայն, կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,

անջուր, անձայն, ջրային։
բ) բառաձևեր:

ջրեր, ջրից, ձայներ։

21. Այգի բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Այգին շատ գեղեցիկ է։

Մենք հպարտանում ենք մեր այգով։

Մեր այգում լիքը ծառ կա։

Այգուց դուրս եկա։

Այգուն նվիրաբերեցին այս արձանը։

Այս այգիով ես հպարտանում եմ

Քաղաքի կենտրոնում մի մեծ այգի կա։

22. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը: Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Փետրվարի 21

Մայրենի

Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Ավելի լավ է կույր լինել աչքով, քան մտքով։ Ավելի լավ է հնչյում աշխարհաբար․

Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

կոյր մտօք — անխելք
հակառակը — խելացի

Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

այո

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Lավ է կույր լինել աչքով, քան մտքով։

Ավելի լավ է լինել կույր, քան անխելք։

Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրի´ր):

Այս նախադասությունը ուզում է ասել, որ մարդու խելքը ավելի արժեքավոր է քան նրա ֆիզիկական կարողությունները, այնսինքն ընտրության դեպքում ավելի լավ է լինել խելացի և կույր քան թե հակառակը

Փետրվարի 20

Մայրենի

10. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                           բ)Մանուկներ                        գ)Հատիկներ
դեղձանիկներ                                   երեխա                                  կապիկներ
վագրեր                                              պատանիներ                         ձագուկներ
առյուծներ                                         երիտասարդներ                    կանայք
սիրամարգ                                        մարդիկ                                  տանտիկիններ

11. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Եզակի

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Հոգնակի

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

12. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատիներ, կատուներ, թութակներ, գրպաններ:

13. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
Նախորդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:

Երկու։
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):

Եզակին ցույց է տալիս մեկ առարկա
3. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):

Հոգնակին ցույց է տալիս շատ առարկա։

14․ Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր. քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:
Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիներ, տատիներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ:

15. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր. — պանրագործարաններ, սեղաններ, , մատյաններ,թռչուններ — բառերը ավարտվում են “ն” տառով
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին — փնջեր,սրտեր,գրեր — սղվել են տառեր

16. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևացին սրբավայրերը: Վերևում արձաններ են նստած: Արձանները կորցրել են գլուխները: Երկրաշարժերը բազմիցս սասանել են այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը: Արձանները, բարձրաքանդակները ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից:

17Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։

Եզակի

Արագած
սար
ձյուն
կատար
արև
վիշտ
խավար
գարուն
աղբյուր
առու
բուրմունք
զեփյուռ
կակաչ
ծաղիկ
քար
ձյուն
Հոգնակի
դարեր
ժայռեր
շանթեր
հողմեր
անդունդներ
գագաթներ