Մարտի 25

Մարտ ամսվա ամփոփում

Հղումներով ներկայացրու մարտ ամսվա քո կատարած աշխատանքներդ․․․

Ձոն մայրիկիս

Կարդում ենք Չարենց

Մայրենի

Մայրենի

Ընթերցողական նախագիծ

Մայրենի

Մայրենի

Հնդկական հեքիաթ «Փորձություն»

Փորձություն։ Հնդկական հեքիաթ

Գործնական քերականություն

Գործնական քերականություն․ գոյական

Մայրենի

Գործնական քերականություն․ ածական

Մայրենի

Մայրենի

Ստեղծագործական աշխատանքներ

«Ոսկի քաղաքը» հեքիաթի թեմայով

Իմ ոսկե քաղաքը

Չարենցից առանձնացված տողերով

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր

«Փորձություն» հեքիաթի ընթերցումից հետո ընկերության մասին շարադրանքը

Այս հեքիաթը ընկերության մասին էր։ Փորձություն։ Հնդկական հեքիաթը ուզում էր մեզ հասցներ այն միտքը, որ ընկերոջը հաստությամբ չեն դատում։ Իսկական ընկերը չի թողնի դժվարության մեջ։

Մասնակցություն մարտ ամսվա ֆլեշմոբին

Ես մասնակցել եմ մարտ ամսվա ֆլեշմոբին։

Մարտի 22

Մայրենի

Այսօր ես կարդացի <<Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց>><<Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին>>

<<Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց>> Հեքիաթի մեջ լինում է մի կույր մարդ որին միշտ ամենալավ բաներն են տալիս նրանք ուտում են կես բաժին, իսկ նրան տալիս են երկու բաժին։ Մի օր նրա համար գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

<<Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին>>  հեքիաթում լինում է մի մարդ որը բոլորին խաբում է և փող գողանում։ Մի օր այդ մասին թագավորին ասեցին նա շատ զայրացավ և ասաց, որ իր մոտ բերեն այդ մարդուն։ Բերում են նա ասում է

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր — հրամայում է թագավորը

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։ Խորհրդականը Տալիս է, խաբեբահը վերցնում է ոսկին և գնում և այդպես էլ հետ չի գալիս։

Մարտի 20

Փորձություն։ Հնդկական հեքիաթ

  1. Կարդալ և դուրս գրել անհասկանալի բառերը․ բառարանի օգնությամբ բացատրել։

ճոխ — հարուստ
վիշտ — Ծանր կորստի՝ աղետի՝ անհաջողության ևն պատճառով առաջացող հոգեկան տառապանք:

  1. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։

Իսկական ընկերը հարստությունով չի որոշվում, իսկական ընկերը չի թողնի դժվարության մեջ։

Վերլուծություն <<Փորձություն։ Հնդկական հեքիաթ>> մասին։

Այս հեքիաթը ընկերության մասին էր։ Փորձություն։ Հնդկական հեքիաթը ուզում էր մեզ հասցներ այն միտքը, որ ընկերոջը հաստությամբ չեն դատում։ Իսկական ընկերը չի թողնի դժվարության մեջ։

Մարտի 18

Մայրենի

1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե դարպաս, մետաքսյա թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական սեր, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարյա սյուն, բյուրեղյա արցունք, հերոսական արարք, ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթե ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղային համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծիր ածականակերտ/ածական կերտող/ նախածանցներն ու վերջածանցները: Օրինակ՝ զորեղ-եղ
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
կանավոր:

1 — Խոշոր, վիթխարի, մեծ, աժդահա, հսկա, ահռելի,

2 — Մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ, երևելի, հանրաճանաչ, անվանի։

3 — Երկերեսանի, կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ,

4 — Առատ, պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր

Մարտի 15

Մայրենի

Ես այսօր կարդացի Եզոպոսի առակներից մի քանիսը։ Եզոպոս, անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենաշատը ինձ դուր եկավ գյուղացին ու իր որդիները առակը։ Այս առակը նրա մասին էր որ մի գյուղացի մահանում էր, բայց ուզում էր որ իր որդիները դառնային լավ հողագործեր դրա համար նա ասաց որ նա իր խաղողի թփերից մեկի տակ գանձեր է պահել։ Նրա մահից հետո իր որդիները լավ փորեցին հողատարածքը։ Ոչ մի գանձ նրանք չգտան բայց այդ տարի լավ բերք ունեցան։ Այս Առակը  ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Մարտի 12

Մայրենի

  • Բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:

ջինջ օրեր — հանգիստ և անհոգ օրեր

թովիչ լեզու — գրավիչ լեզու

  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:

Բանաստեղծություն մեջ նկարագրում է, վառ, պայծառ, սիրուն գարուն։

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:

  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց… Կրակ սրտերը մեր… Իմ ջինջ օրեր (ընտրիր վերնագրերից մեկը):

Գարնան բույրը…

Վերջապես եկել է գարուն, բնությունը արթնանում է ձմեռային խոր քնից։ Արևի ճառագայթները օրեցօր ավելի շատ է տաքացնում օդը։ Սարերի վրա հալչում է ձյունը, ծառերը բողբոջում են, թռչունները վերադառնում են հարավից։ Ամենուր գարնան շունչ է, օդը թարմ է, իսկ օրերը գնալով տաքանում են։ Ես սիրում եմ գարունը։

Մարտի 11

Մայրենի

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախանօթևանդժգույն, վեց-վեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,
ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել, վախենալ, երազ, գրավել:

Հմայել — հմայիչ

վախենալ — վախենալու

երազ — երազկոտ

գրավել — գրավիչ

3. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր խմբերի (պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր):

պարզ — մեծ, խոշոր

բարդ — Ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ

ածանցավոր — ուժեղ, հոտավետ, հոդային, սիրելի, համեստ

բարդածանցավոր — առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ

4Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

5․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Առյուծ և սիրտ — Առյուծասիրտ

տերև և փուշ — փուշate87

երանգ և երփն — երփներանգ

ձայն և վիշապ — վիշապաձայն

թույր և ձյուն — ձյունաթույր

սուր և ծայր — սրածայր

դատարկ և գլուխ — դատարկագլուխ

շեկ և հեր — շիկահեր

գունդ և ձև — գնդաձև

փրփուր և բաշ — փրփրաբաշ

միշտ և ժպիտ — մշտաժպիտ

ձյուն և փրփուր — ձյունափրփուր

6․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։

Մայրիկ — Գեղեցիկ, խելացի, բարի

այգի — Մեծ, կանաչ, խոտածածկ

ուսուցչուհի — խելացի, ուշադիր, պարտաճանաչ

գիրք — երկար, հետաքրքիր, հին

գորգ — սիրուն, մեծ, բրդյա

7․ Հետևյալ ածականները եթե հնարավոր է գրիր համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, հին, հայրական, դաժան, ոսկյա:

Դրական աստիճան- մաքուր
Բաղդատական աստիճան- ավելի մաքուր, պակաս մաքուր, նվազ մաքուր
Գերադրական աստիճան-ամենամաքուր, ամենից մաքուր, մաքրագույն

Դրական աստիճան- հին
Բաղդատական աստիճան- ավելի հին, պակաս հին, նվազ հին
Գերադրական աստիճան-ամենահին, ամենից հին, հնագույն

Դրական աստիճան- դաժան
Բաղդատական աստիճան- ավելի դաժան, պակաս դաժան, նվազ դաժան
Գերադրական աստիճան-ամենադաժան, ամենից դաժան, դաժանագույն

Օրինակ՝
Դրական աստիճան— գեղեցիկ
Բաղդատական աստիճան- ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, նվազ գեղեցիկ
Գերադրական աստիճան-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն

Մարտի 7

Ձոն մայրիկիս

  1. Կարդա մայրիկներին նվիրված այս բանաստեղծությունները։ Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։

Պանդուխտ — Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ։
Հավք — թռչյուն։
Մարմանդ — մեղմ, հանդարտ։
Պապակ — Ծարավ, ծարավելուց տանջված
Փափագ — Բուռն ցանկություն
Լալ — Լաց լինել
Նշույլ — Լույսի շող, ճառագայթ
Մեղեդի — Ձայների հաջորդական ու ներդաշնակ բարեհնչունություն, որ առաջ է բերում հայտնի Երաժշտական միասնություն, մելոդիա:
Անհատակ — Հատակ չունեցող, առանց հատակի:
Զօր — Օր, ցերեկ։
Խորշոմ — Մաշկի ծալքավորումից առաջացած ակոսիկ, կնճիռ:
Քնարերգության — Գեղարվեստական գրականության երեք հիմնական տեսակներից մեկը, որ արտացոլում Է կյանքը՝ նկարագրելով մարդու անձնական ապրումները, նրա մտքերն ու զգացմունքները, որոնք Առաջացել են կյանքի այս կամ այն հանգամանքներից, լիրիկա:
Երկտող — Երկուական տողեր ունեցող, երկուական տողերով գրված:

  1. Մի քանի նախադասությամբ ներկայացրու քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը (կարդալիս ի՞նչ ես տեսնում, զգում, ի՞նչ մտքեր են ծնվում, ինչպե՞ս կվերնագրեիր):

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Ինձ այս բանաստեղծությունը ամենաշատը դուր եկավ, այս բանաստեղծությունը կարդալիս ես կարոտ էի զգում և կվերնագրեի <<Կարոտած մտքեր>>։

  1. Մայրիկների մասին ուրիշ ինչ բանաստեղծություններ գիտես։ Փորձիր համացանցից գտնել մայրիկներին նվիրված այլ բանաստեղծություններ։

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,

Իմ նվերը մայրիկիս

4․ Ինքդ փորձիր մայրիկիդ մասին որևէ բանաստեղծություն հորինել, կարող ես գրել ակրոստիքոս մայրիկի անունով։

Անուշ, անուշ, ինչպես ծաղիկ

Նախշուն, սիրուն, ինչպես թռչուն

Նվագում է շատ սիրուն,

Աննան սիրուն, ինչպես թռչուն։

5․Ընտրիր մորը նվիրված բանաստեղծություններից մեկը, սովորիր անգիր, տեսագրիր կամ ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ:

Մարտի 6

Մայրենի

27. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկն, երբ հայտնագործեցին Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

28. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունավում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն միտքն, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին խոսք կարող են ասել այն որորդներն, որոնք զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժեր ու ժամանակ չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում: