Նոյեմբերի 28

ԱՐՋՆ ՈԻ ՕՋԸ

Ինչպես եղավ, որ մի անգամ

Արջն ու օձը դարձան ընկեր,

Ընկեր դարձան ու բարեկամ:

-Մեկըս քնի,

Մեկըս հսկե,

Իրար շահենք,

Իրար պահենք,

Ընկերովի կյանք վայելենք:

Այսպես ասին, եր երդվեցին,

Իրար ազնիվ խոսք տըվեցին

Օձը՝ արջին, արջը՝ օձին:

Անցավ այս կերպ մի ժամանակ:

Եվ շարունակ

Երկու ընկեր սիրով, սրտով

Նստան-ելան ու քուն մտան

Կարգով, հերթով:

Սակայն օձի սողքը բեկբեկ

Դուր չէր գալիս արջին երբեք:

Օրվա մեկը արջը ժայռին

Թիկն էր տվել արևկողի,

Հանկարծ օձը` ոլոր-մոլոր

Եկավ, ասես, գաղտագողի:

Վախ ու կասկածն առավ արջին,

Ելավ կանգնեց նստած տեղում:

Ես ծուռ ու մուռ գնացողին,

Ընկեր լինի թե կաթնախպեր,

Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:

Գոռաց այսպես և թաթն ուժգին

Դըրեց, սեղմեց օձի գլխին

Ու մյուս թաթը օձի մարմնով

Մինչև պոչը քաշեց թափով.

Ապա մոտիկ հոսող գետին

Հանձնեց օձի անկենդան դին:

Եվ նայելով ջրերի հետ

Նետի նման սարող օձին`

Գոհ մրթմրթաց բեղերի տակ.

-Ա՛յ ընկերը էսպես շիտակ

Պիտի լինի,

Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի

Այս առակը ասում էր, որ չի կարելի դավաճանել ընկերներին։


Posted 28 Նոյեմբերի, 2022 by arturblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*