Ապրիլի 17

Պատմություն

Այսօր մենք դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի “Էջմիածին” ՝ այցելելու Ռուբեն Սևակի թանգարան։  Ռուբեն Սևակի թանգարանը հիմնականում պատկերասրահ էր, այնտեղ կային տարբեր նկարիչների նկարներ։  Կար նաև Այվազովսկու պատկերներից, այն շատ տպավորիչ էր։

Ռ․Սևակը ապրել է ընդամենը 30 տարի, նա եղել է ցեղասպանության զոհերից, սակայն փրկվելու հնարավորություն ուներ։ Նա կարող էր ամուսնանալ թուրքի աղջկա հետ և կրոնափոխ լինել, սակայն չի համաձայնվել։ Ռուբեն Սևակը ուներ մի աղջիկ՝ Շամիրամ, նա ապրել է 101 տարի և ասում էր, որ Աստված իր հոր չապրած տարիները իրեն է տվել։

IԻսկ հետո գնացինք Խրիմյան հայրիկ թանգարան, այնտեղ տեսանք Նոյան տապանից մասերը, Սուրբ Գեղարդը, առաջին հայերեն տպագրված Աստվածաշունչը ։ Նաև տեսանք այն խաչի հատվածներ, որին խաչել էին Հիսուսին։

Գնացինք եկեղեցի և վերադարձանք դպրոց։

 


Posted 17 Ապրիլի, 2024 by arturblogmskh in category Պատմություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*