Դեկտեմբերի 8

Առասպել տառերի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն անսահման է:
Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ հարգված են եղել:
Տիրակալ Լենկ Թեմուրը շատ էր սիրում գրքեր կարդալ, իր ռազմական սայլախմբի մեջ ուներ գրադարան որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը հարստացնել: Ու երբ որ լայնացնում էր իր կայսրության սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից:
Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին:
Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար:
Հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:


Posted 8 Դեկտեմբերի, 2021 by arturblogmskh in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*