Փետրվարի 22

Ջերմուկի մեծ ջրվեժ

Ջերմուկի ջրվեժ,Վաբնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի յոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն։

Փետրվարի 1

Աժդահակ Գեղամա լեռներ

Գեղամա լեռներ, հրաբխային լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանագլխին, ձգվում են Սևանա և Արարատյան գոգավորությունների միջև՝ Հրազդան գետի վերին հոսանքից սկսած գրեթե միջօրեականի ուղղությամբ մինչև Վարդենիսի լեռների արևմտյան ծայրամասը, որին հանգուցվում են Գնդասար գագաթում։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3597 մ Աժդահակ լեռ։

Դեկտեմբերի 26

Հաշվետվություն

Ախուրյան


Այցելություն Մատենադարան

Առասպել Սևանա լճի մասին

https://arturblogmskh.edublogs.org/2022/12/02/գանձ-ադամանդ/ ‎

https://arturblogmskh.edublogs.org/2021/12/08/առասպել-տառերի-մասին/ ‎

՝ https://arturblogmskh.edublogs.org/2022/05/16/արայի-լեռ/

https://arturblogmskh.edublogs.org/2022/04/12/արաքս-գետ/ ‎

Արտաշատ

Ես՝ Սեբաստացի

https://arturblogmskh.edublogs.org/2022/11/25/էջմիածնի-մայր-տաճար/ ‎

https://arturblogmskh.edublogs.org/2021/11/22/էրեբունի-պատմահն…տական-արգելոց-թա/

Իմ ազգանվան տոհմածառը

https://arturblogmskh.edublogs.org/2022/09/04/իմ-ամառային-ճամփորդությունները/ ‎

https://arturblogmskh.edublogs.org/2021/11/17/իմ-գյուղը/ ‎

https://arturblogmskh.edublogs.org/2022/09/09/իմ-երազանքի-ճամբորդությունը/ ‎

https://arturblogmskh.edublogs.org/2022/11/18/կաքավաբերդ/ ‎

Հայրենագիտության հաշվետվություն

Հայրենագիտություն

՝ https://arturblogmskh.edublogs.org/2022/03/10/հայրենագիտություն-ինքնաստուգում/

Հրեշտակների ձոր

https://arturblogmskh.edublogs.org/2021/11/22/ես՝-սեբաստացի/ ‎

https://arturblogmskh.edublogs.org/2022/11/25/էջմիածնի-մայր-տաճար/ ‎

՝ https://arturblogmskh.edublogs.org/2021/11/22/էրեբունի-պատմահն…տական-արգելոց-թա/ ‎

Դեկտեմբերի 2

Գանձ-ադամանդ

Գեղարդի վանք Գեղարդավանք, նաև Այրիվանքի, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Նոյեմբերի 25

Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:

Նոյեմբերի 23

Սուրբ Գայանե վանք

 

Էջմիածնի Սուրբ Գայանե գտնվում է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում։ Կառույցը տեղակայված է այն վայրում, որտեղ նահատակվել է Սուրբ Գայանեն: Եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է կույսի՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: Այն հիմնովին վերակառուցվել է 1652 թվ, վերականգնվել են նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կառույցի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:

Նոյեմբերի 18

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:

Նոյեմբերի 18

Կաքավաբերդ

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։

Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Նոյեմբերի 10

Պատմության թանգարան

Երբ մենք մտանք թանգարան մեղ տարան երկորորդ հարկ որպիսի մի հետաքրքիր խաղ խաղանք։Այնտեղ դրված էր հին հայաստանի փոքր տարբերակը մի մարդ մեղ լազերով ցույց էին տալիս ինչ, որ մաս հին հայաստանի և անունն էին ասում,իսկ վերջում մենք երկու թմի էինք բաժանվում նա ցույց էր տալի ինչ, որ մաս և մենք պետք է անունը ասենք։Իսկ հետո մենք բարձրացանք երորդ հարկ և այնտեղ մեղ հնադարյան բաներ էին ցույց տալիս։Իսկ չորորդ հարկում մեղ 19 — յերորդ դարի կահույքն էին ցույց տալիս դա շատ ինձ զարմացրեց շատ սիրուն կահույք էր։

ինձ շատ դուր եկավ այնտեղ նաև մեղ վերջում մի հատ էլ տոմս տվեցին։