Սեպտեմբերի 27

Բնագիտություն

Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր:

2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։

Որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ

3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Քայքայման

Սեպտեմբերի 26

Բնագիտություն

1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում: Ֆիզիկական երևույթների օրինակներ են սառույցի հալվելը, ջրի գոլորշացումը, ապակու կոտրվելը, կավճի կտորի մանրացումը, եղյամի առաջացումը և այլն:

2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում: Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխությունը, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացումը, ջերմության կլանումը կամ անջատումը:

Առօրյա կյանքում նման երևույթներ նույնպես շատ են հանդիպում։ Քիմիական երևույթների օրինակներ են՝ փայտի, լուցկու, շաքարի այրվելը, երկաթի ժանգոտվելը և այլն։

3. Հետևյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական։

Մոմի այրվելը, բաժակի կոտրվելըեղյամի առաջացումըջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Մայիսի 25

Բնագիտություն ամփոփում

Սովորողի բլոգի բաժնի հղումը

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը) https://arturblogmskh.edublogs.org/2023/05/11/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ae%d5%ab%d5%ae%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%87-%d6%83%d5%a1%d5%b5%d5%bf%d6%83%d5%b8%d6%80%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

Շենգավիթ պատմահնագիտական թանգարան

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)

Ես արել եմ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամսվա ֆլեշմոբները

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագինություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Բնագիտություն

Նյութերի երեք հիմնական վիճակները

Մարմիններ և նյութեր

Առաջարկներ

Ամփոփիչ թեստային աշխատանք

1.Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:

Քանի որ երկիր մոլորակը պտտվում, է դրա պատճառով լույսավոր կողմը ցերեկ է, իսկ մութ կողմը գիշեր։

2.Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:

Երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջ ամռանը ավելի մոտիկ է արևին, իսկ ձմռանը ավելի հեռու։

3. …Ծովածոցը  օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։

4.Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են…ծովի մակարդակ.:

․ Կղզիները դա բոլոր չորս կողմերից ջրով շրջապատված ցամաքի կտոր, թերակզղիները դա ցամաքի տեսակ է, որի մեկ կողմը կապված է մայրցամաքի հետ, իսկ մյուս կողմերը շրջապատված են ջրով, նեղուցները  ջրային համեմատաբար նեղ տարածություն:

6.Կենդանի օրգանիզմներով բնակեցված Երկրի թաղանթը կոչվում է ֆաունա…:

7.Մթնոլորտի՝ Երկրի մակերևույթին մոտ շերտերում ջրի մանրագույն կաթիլների կուտակումն անվանում են …ցող:

8.քամի … օդի տեղափոխությունն է Երկրի մակերևույթի նկատմամբ հորիզոնական ուղղությամբ:

9.…լիճ ցամաքի ջրով լցված բնական գոգավորություն է , որն անմիջական կապ չունի ծովի հետ:

10.…գետ ջրի մշտական բնական հոսքն է իր մշակած հունով:

11.…նեղուց  ջրային այն նեղ տարածքն է, որն ընկած է ցամաքի տարբեր մասերի միջև և միացնում է ջրային ավազանները:

12. …եղյամ բույսերի և այլ առարկաների վրա սառույցի բյուրեղիկների նստվածքն է:Այն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է լինում 0 աստիճան C-ից:

13.Ըստ ծագման ապարները բաժանվում են երեք խմբի`……նստվածքային, մագմային, ձևափոխված…………………:

14.Երկրի մակերևույթի անհարթությունների ամբողջությունը կոչվում է…………ռելիեֆ…………………:

15.Աշնանային և գարնանային գիշերահավասարի օրերը:…………մարտի 20, սեպտեմբերի 22………:

Մայիսի 11

Պատում ծիծեռնակների և փայտփորիկների մասին

Մեկ օր մենք գնացինք մեր համալիրներից մեկը։ Բարձր դասարանցիները մեզ պատմեցին ծիծեռնակների և փայտփորիկների մասին։ Օրինակ մի հետաքրքիր բան փայտփորիկների մասին նրանց մոտ շատ երկար լեզու կա որը նրանք պահում են իրենց գլխի մեջ։ Ծիծեռնակները շատ արագ են թվերը շարժում և դրա հաշվին արագ են թռչում։

Ապրիլի 27

Բնագիտություն

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր(առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), —— շերտավոր——— (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և —— փետրավոր——- (տեղումներ չեն առաջացնում):

  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտային շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է ————։ Մթնոլորտային ճնշումը չափում են ————- (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է ———— և մ————-՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ ————, ————— քամիներ, ————, —————: Իրեն ուղղությունը չի փոխում ————-ը։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ————- և ————:
Ապրիլի 20

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

  1. Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերրը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանրը, ճնշումրը և խոնավությունրը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

  1. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակի հնարավոր փոփոխություններրը մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Ապրիլի 13

Բնագիտություն

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

  1. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

հեղուկ — անձրև,ցող

պինդ — ձյուն, կարկուտ, եղյամ

  1. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

  1. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

  1. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Անձրևը և կարկուտը

Ապրիլի 13

Բնագիտություն

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած:

  1. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:

  1. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

  1. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

  1. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

  1. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

կույտավոր,շերտավոր,փետրավոր

Մարտի 2

Բնագինություն

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

  1. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Սառցադաշտի երկու հիմնական տիպերն են ծածկույթային և լեռնահովտային:

  1. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչե 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում-իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Փետրվարի 23

Բնագիտություն

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

ստորերկրյա ջրերը ակաջանում են անձրեվային ջիր հողի մեջ ներծծման արձյունքում։

  1. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

ջրաթափանց — Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

ջրամերժ — Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

  1. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

գրունտային և միջշերտային:

  1. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ:

  1. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:

  1. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: