Սեպտեմբերի 4

Ուսումնական ամառ․ ընթերցանություն․ Թոմ Սոյերի արկածները

Ես այս ամառ կարդացել եմ «Թոմ Սոյերի արկածները»։Ես հիմա կպատմեմ «Թոմ Սոյերի արկածները»։ Թոմ Սոյերի արկածները գրել է Մարկ Տվենը և անունի հետ չի սխալվել։ Թոմ Սոյերի մոտ իսկական արկածներ էին։ Սկսած դարպասը ներկելուց վերջացրած ընկերների հետ գանձեր գտնելով։ Դա շատ հետաքրքիր գիրք էր և սկսեմ պատմել Թոմ Սոյերի արկածները։ Թոմ Սոյերը մի քիչ  չար էր, բայց նրանից էլ ավելի չար նրա եղբայրն էր։ Թոմ Սոյերի եղբորը ավելի շատ էին սիրում։ Օրինակ, շաքար եղբորն էին տալիս, իսկ Թոմին չէին տալիս։ Եվ մի անգամ նրա եղբորը շաքար տվեցին, բայց նրա ձեռքից թափվեց շաքարը և ապակե ամանը, որի մեջ որ լցրած էր կոտրվեց և մորաքույրը վազելով եկավ և ուզեց Թոմի վրա բարկանալ, բայց Թոմը ասաց, որ դա եղբոր ձեռքից ընկավ, եղբայրն էլ ասաց, որ Թոմի։ Մորաքույրն էլ, քանի որ եղբորը շատ էր սիրում բարկացավ Թոմի վրա, իսկ Թոմը անարդարության պատճառով փախավ տնից ու ընկերների հետ ծովահեն դարձավ։ Նրանք փնտրում գտնում էին կրիաների ձվեր, կրակի վրա եփում և ուտում։Թոմը ու իր ընկերրները բազմաթիվ արկածների մեջ էին, բայց գլխավոր արկածը հնդկացի Ջոնի հետ էր։ Ջոնը ուզում էր սպանել Թոմին, իսկ Թոմը փախչում էր նրանից։ Վերջում Թոմը իր ընկերուհու հետ դուրս եկավ քարանձավից և իր ընկերը փակեց դուռը կողպեքով և բանալին պահում էր իր մոտ։ Երբ Թոմը իմացավ, որ բանալին ընկերոջ մոտ էր, նա գնաց և բացեց դուրը և այնտեղ տեսավ, որ հնդկացի Ջոն սովից մահացել էր։Նրանք արդեն չէին վախենում, որ Ջոն իրենց կսպանի, նա իր ըներոջ հետ գնաց և գտավ մի քարտեզ, որտեղ որ գրված էր գանձերի տեղը։ Նրանք գնացին ու փորեցին, Հեքը ուզում էր հանձնվել, իսկ Թոմը ասաց սարի տակ էլ փորեն նոր գնան տուն։ Փորեցին սարի տակ և գտան մի սունդուկ, որի մեջ լիքը գանձեր էին, ոսկիներ էին։ Այնքան շատ էին այդ գանձերը, նրանք ասացին, որ դա մոտավոր 20 փաունդ էր։ Թոմը դժվարությամբ էր դա բարձրացնում, մի քանի ժամում հանեցին բոլոր ոսկիները և երկուսով տարան ու կիսեցին։


Posted 4 Սեպտեմբերի, 2022 by arturblogmskh in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*