Դեկտեմբերի 12

Ձմեռվա հրաշքները

Ձմեռը բոլոր եղանակներից ամենացուրտ եղանակն է։ Ձմռան հրաշքներից է ձյունը, սակայն այս տարի դեռ ձյուն չի եկել։ Ես սպասում եմ, երբ ձյուն կգա և կիջնեմ բակ սահնակ քշելու ու ձնագնդիկ խաղալու։                                                      Ձմռան հրաշքներից է ամանորը, որին մենք սպասում ենք ամեն տարի։ Մենք տանը զարդարում ենք տոնածառ։ Ամանորի գիշերը ստանում ենք նվերներ։ Այս տարի էլ եմ նամակ գրել Ձմեռ Պապուն ու սպասում եմ անհամբեր։                        Երբ ասում ենք ձմեռ, ին՞չ ենք մտածում։ Մտածում ենք ցրտի, ձյան և ամանորի  մասին, հենց դրանք են ձմեռվա հրաշքները։    Ես ձմեռը շատ եմ սիրում։

 


Posted 12 Դեկտեմբերի, 2021 by arturblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*