Հոկտեմբերի 12

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

 

 

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շղարշ —  Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք:

խաշամ — աշնան թափված տերևները

որոտալ —  Որոտի ձայն հանել՝

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Մարդը հագնում է  շղարշից պատրաստած շոր։
Աշնանը շատ խաշամ թափվեց։
Մարդը լվաց իր ձեռքերը։
Ամպից հզոր անձրև եկավ։
Լեզուն անընդատ խոսում է։
Պարզ ամպը  որոտալու հնար չունի։
Ամպը վախից  կծկվել է։

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

4.   Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.

  1. Մշուշների շղարշի տակ — ցուռտը այնպես է ծացկում ինչպես շղարշը։
  2. Ամպը լեզուն կուլ է տվել — երկինքը մգացել է։
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել — շատ ցուռտ է ։

5.Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում, գույներ չէմ տեսնում
  2.  ի՞նչ ձայներ ես լսում: Ես այստեղ ձայներ չէմ լսում։

Լրացուցիչ առաջադրանք՝

Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

 

 

 


Posted 12 Հոկտեմբերի, 2021 by arturblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*